ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Տնօրեն ամուսիները՝ աղետ ծնողների եվ մանկավարժների գլխին

Տնօրեն ամուսիները՝ աղետ ծնողների եվ մանկավարժների գլխին
17.03.2023 | 09:07

Շիրակի մարզի Լուսաղբյուրի դպրոցի սաների ծնողներն այսօր (16 մարտի 2022 թ.), զանգահարել են խմբագրություն ու տեղեկացրել, որ իրենց համայնքի դպրոցի տնօրեն՝ Անահիտ Շահնազարյանը, ով Գյումրի քաղաքից է, ծնողական ժողով է հրավիրել 8-9-10-11 դասարանցիների ծնողների համար ու ցուցում տվել ընտրել իրենց թեկնածուին, ՔՊ-ական՝ Արման Սարիբեկյանին։
Տնօրենը սպառնացել է ծնողներին, որ հակառակ դեպքում, աշակերտների գործերը հետ կվերադարձնի՝ դպրոցից հանելով այն երեխաներին, ում ծնողները ՔՊ չընտեցին։
Պարզվում է, որ նույն սպառնալիքը վերաբերվում է նաև մանկավարժներին, որոնք կազատվեն աշխատանքից՝ քվե չտալով ՔՊ թեկնածուին։
-Այս փաստն ալեկոծել է համայնքի բնակչությանը, ում ձեռքի տակ կա նաև ձայնագրություններ, որոնք փաստում են տնօրենի ապօրինի գործողությունները,-վստահեցնում էին մեզ զանգահարողները։
Նրանք շեշտեցին նաև, որ Անահիտ Շահնազարյանի ամուսինը ևս տնօրեն է աշխատում մարզի դպրոցներից մեկում, ով դպրոցում դարձյալ պանթուրքիզմ է քարոզում։

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 8900

Մեկնաբանություններ